ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Պետք է քիչ ուտել
![Պետք է քիչ ուտել Պետք է քիչ ուտել](up/article/big/file_10361_3414286.jpg)
Գիտությունն ապացուցել է. վայրի կենդանիները չեն գիրանում, բնական բնազդը հուշում է նրանց, թե որքան ուտեն եւ հագեցնեն քաղցն ու էներգիա ստանան: Իսկ մենք ինչո՞ւ չենք կարողանում հսկել մեր ախորժակը: Ի՞նչն է ստիպում մարդուն ուտել չափից շատ:
Եթե չհաշվենք հորմոնային խանգարումներն ու գաստրիտները, որոնց դեպքում մարդը կարող է անընդհատ քաղցի զգացում ունենալ, ապա կարծես թե շատակերության հիմքում հիմնականում մեծ դեր ունեն հոգեբանական մոտիվները: Իհարկե, դա արդարացում չէ, քանի որ մասնագետները համարում են, որ այդ հոգեբանական վիճակները կարելի է վերահսկել:
Եթե սնունդը ձեր հարմարավետության ու հանգստության գլխավոր աղբյուրն է, ապա չի բացառվում, որ դուք սթրեսների ժամանակ կարող եք շատ ուտել: Բոլորին է հայտնի, որ մարդ նյարդային լարված վիճակի պատճառով 2 օրում կարող է ազատվել 2 կգ քաշից, բայց այն չի կարող օգուտ բերել օրգանիզմին, այլ ճիշտ հակառակը` բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա:
Սթրեսի ժամանակ արտադրվող հորմոնը` ադրենալինն, ինչ խոսք, քայքայում է ճարպերը, բայց հենց նույն ադրենալինը քիչ ժամանակ անց կարող է սարսափելի քաղցի զգացում առաջացնել: Իսկ որպես կանոն, ավելի ընդունած սննդի էներգետիկական արժեքը գերազանցում է սթրեսի ժամանակ կորցրածին: Բացի այդ, նման հոգեվիճակների ժամանակ մարդիկ հաճախ են ընդունում հանգստացնող պրեպարատներ ու ալկոհոլ, իսկ թե մեկը, թե մյուսը նպաստում են քաշի ավելացմանը:
Մասնագետները խորհուրդ են տալիս նույնիսկ սթրեսներին «գրագետ վերաբերվել», այսինքն`սթրեսի դեմ պայքարել ոչ թե դեղերով, ալկոհոլով ու սնունդով, այլ օրինակ` ընդունել արոմատիզացված լոգանք, հեռախոսով խոսել, դուրս գալ զբոսնելու:
Սթրեսի դեմ լավագույն միջոց է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Իսկ եթե սթրեսային վիճակները շատ խորն են, ապա առաջին հերթին պետք է դիմել մասնագետի:
Պետք չէ երբեք ուտելը համատեղել մի այլ գործընթացի հետ, օրինակ` կարդալ ինչ-որ հետաքրքիր գիրք, թերթ կամ ամսագիր, հեռուստացույցով դիտել հետաքրքիր ֆիլմ, քանի որ այս ամենով ուղեղը ծանրաբեռնված լինելով` մարդը սկսում է չլսել ուղեղից եկող որոշ հրահանգներ, իսկ երբ հասկանում է, որ շատակերությամբ է զբաղվել` արդեն ուշ է լինում:
Չի կարելի սնվել նաեւ կախվածություն առաջացնող խաղեր խաղալիս, քննությունների պատրաստվելիս, քանի որ, բացի այն, որ չենք լսում օրգանիզմի հրահանգները, այլ նաեւ նյութը յուրացվում է շատ դանդաղ ու անորակ: Մի խոսքով, երբ հոգեկանը հսկողություն է իրականացնում մի այլ ավելի կարեւոր գործընթացի վրա, ապա մյուս հրահանգները ձեզ լսելի չեն, իսկ երբ հասկանում եք, որ շատ եք կերել, արդեն ուշ է լինում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ինչո՞ւ գեր մարդիկ դժվարությամբ են սննդակարգեր պահպանում. armeniamedicalcenter.am Ինչո՞ւ գեր մարդիկ դժվարությամբ են սննդակարգեր պահպանում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_55278_8655712.jpeg)
Ճարպակալման ժամանակ մարդն ավելի մեծ հաճույք է ստանում սննդից, քան նորմալ քաշ ունենալու դեպքում: Դա ստեղծում է արատավոր օղակ, կարծում են գիտնականները: Այովայի Համալսարանում իրականացվել է փորձարկում` 290 կամավորների...
![](images/calendar.png)
![Նիհարելը կարող է թեթեւացնել փսորիազի ախտանշանները. news.am Նիհարելը կարող է թեթեւացնել փսորիազի ախտանշանները. news.am](up/article/small/file_44099_1251331.jpeg)
Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...
![](images/calendar.png)
![Ասպարտամը չի նպաստում նիհարելուն. գիտնականներ. news.am Ասպարտամը չի նպաստում նիհարելուն. գիտնականներ. news.am](up/article/small/file_43652_7677084.jpg)
Ասպարտամը քիմիական նյութ է, որն այսօր հաճախ են օգտագործում սննդում եւ «դիետիկ» ըմպելիքում՝ որպես շաքարին փոխարինող: Harvard Medical School-ի գիտնականները պնդում են, որ այն ո՛չ միայն չի...
![](images/calendar.png)
![Ավելորդ քաշը կյանքը կրճատում է 10 տարով. գիտնականներ. 1in.am Ավելորդ քաշը կյանքը կրճատում է 10 տարով. գիտնականներ. 1in.am](up/article/small/file_43527_7158023.jpeg)
Ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները Lancet ամսագրում...
![](images/calendar.png)
![Գիտնականները գտել են անբուժելի ճարպակալման գլխավոր պատճառը. news.am Գիտնականները գտել են անբուժելի ճարպակալման գլխավոր պատճառը. news.am](up/article/small/file_43327_7660785.jpg)
Կանադացի գիտնականները պարզել են ճարպակալման անբուժելի տեսակի պատճառը։ Պարզվում է հիպոթալամուսի նեյրոններում ABHD6 ֆերմենտի անբավարար ակտիվությունն անօգուտ է դարձնում ավելորդ քաշի դեմ...
![](images/calendar.png)
![Ըմպելիք, որը կօգնի նիհարել. openblog.am Ըմպելիք, որը կօգնի նիհարել. openblog.am](up/article/small/file_43091_5807662.jpg)
Բոլորն էլ ցանկանում են արագ և արդյունավետ ազատվել ավելորդ կիլոգրամներից և նիհարել: fithacker կայքը ներկայացնում նիհարելու մի միջոց, որը վերջերս շրջանառվում է համացանցում՝ նիհարողների շրջանում...
![](images/calendar.png)
![Աշխարհում առաջին ափսեն, որը կօգնի նիհարել. 1in.am Աշխարհում առաջին ափսեն, որը կօգնի նիհարել. 1in.am](up/article/small/file_43021_9453830.jpg)
Եթե ինքնուրույն չեք կարողանում հրաժարվել ճարպոտ սննդից, ապա օգնության կհասնի AbsorbPlate-ը՝ նիհարելու համար աշխարհում առաջին ափսեն, որը ստիպում է ավելի քիչ ճարպ ուտել: Այս մասին հայտնում է novate.ru-ն...
![](images/calendar.png)
![Ավելորդ քաշը հանգեցնում է ինտելեկտի մակարդակի իջեցման․ գիտնականներ. 1in.am Ավելորդ քաշը հանգեցնում է ինտելեկտի մակարդակի իջեցման․ գիտնականներ. 1in.am](up/article/small/file_43012_575395.jpg)
Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ավելի հաճախ են ընթանում բորբոքային գործընթացներ, այդ թվում նաև` ուղեղի հյուսվածքներում, ինչը, պարզվում Է, կապված Է այն մարդկանց մոտ ինտելեկտի մակարդակի իջեցման հետ...
![](images/calendar.png)
![Նոր մոլեկուլը «վատ» ճարպը «լավի» է վերափոխում. news.am Նոր մոլեկուլը «վատ» ճարպը «լավի» է վերափոխում. news.am](up/article/small/file_42976_1584356.jpg)
Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում...
![](images/calendar.png)
![Քնի մեջ նիհարելու միջոց է հայտնաբերվել. news.am Քնի մեջ նիհարելու միջոց է հայտնաբերվել. news.am](up/article/small/file_42682_4521718.jpg)
ԱՄՆ-ից հետազոտողները նիհարելու այնպիսի միջոց են մշակել, որի մասին վաղուց երազում էին շատ կանայք. նրանք հասկացել են, թե ինչպես կարելի է նիհարել հենց քնի մեջ: Գիտնականներն ասում են, որ մինչ մարդը քնած է...
![](images/calendar.png)
![Որովայնի ճարպը կարող է օգտակար լինել առողջության համար. 1in.am Որովայնի ճարպը կարող է օգտակար լինել առողջության համար. 1in.am](up/article/small/file_42454_429522.jpg)
Չիկագոյի գիտնականները պարզել են, որ որովայնի շրջանում ճարպային կուտակումները կարող են օգտակար լինել առողջության համար: Հետազոտական խումբը հայտնաբերել է, որ այդ շրջանում գտնվող ճարպային բջիջները...
![](images/calendar.png)
![Գիտնականները պարզել են, թե ինչու են ծխողները գիրանում ծխելը թողնելուց հետո. 1in.am Գիտնականները պարզել են, թե ինչու են ծխողները գիրանում ծխելը թողնելուց հետո. 1in.am](up/article/small/file_42380_8237135.jpg)
Ծխախոտից հրաժարվելը հաճախ հանգեցնում է գիրացման այն պատճառով, որ ծխի մեջ պարունակվող նիկոտինը և մյուս բաղադրիչները ճնշում են գրելին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն